Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը հայտարարելով՝ ռուսական ագենտուրա՝ Սյամոն միաժամանակ իր տեսակետն է հայտնել այն հարցի վերաբերյալ, թե  ինչ ճակատագրի կարող են արժանանալ  Բաքվի բանտերում պահվող այդ մարդիկ: «Հաագայի դատարանի նման մի պրոցես են անցկացնելու, այդ ամբողջ մեղքը բարդեն այդ մարդկանց վրա, որ իրենք են այդ ժողովուրդներին իրար դեմ հանել 30 տարի և այլն։ Այն հոդվածները, որ դրված են,  կա, որ համաներման ենթակա չէ»,-մասնավորապես՝ իր տարբերակն է ներկայացրել  Հայաստանում Ադրբեջանի ազդեցության գործակալը (առնվազը): 

 

Այդ սցենարը Սյամոյին հարմար սցենա՞ր է: Ակնհայտո է՝ այո: Սյամոն երբեք չի թաքցրել արցախցիերի գլխին այսպես ասած սյուզերեն կարգվելու իր երկնագույն երզանքը: Նրա՝ անցյալի անհամար փորձերը՝ իր թևի տակ համախմբելու Հայաստան բռնագաղթած արցախցիներին, ստեղծելու այդ հարցերով զբաղվող մարմին, պսկավեցին անհաջողությամբ, ինչը, սակայն, ըստ երևույթին, չի փշրել նրա երազանքները, և ստեղծված ներկայիս իրավիճակում Սյամոն իր համար շանս է տեսել: Սյամոն շատ կուրախանա, եթե Իլհամը վերոհիշյալ սցենարով  ուտի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութան գլուխը, քանի որ կարծում է, որ իր շանսերը կմեծանան այստեղ՝ հանգիստ վայելելու միլիոններն ու Նիկոլի կամքով արցախպցիների գլխին մի գեղեցիկ օր «վոժդ» կարգվելու: 

 

Բայց մի՞թե Սյամոն անքան միամիտ է, որ իրապես կարծում է, թե Նիկոլը կարող է իրեն այդքան «պռախոդ» տալ՝ հարց որոշելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել